Առողջապահություն 4.2011
Ստամոքս-կերակրափողային հետհոսք` ռեֆլյուքս
Երբեմն հետկրծոսկրային շրջանում առաջացող այրոցը, գղտոցը սովորաբար կապում են ստամոքսը սննդով կամ օդով լցվելու հետ: Իսկ եթե այն հաճախ Է կրկնվում կամ նույնիսկ չի դադարում, շարունակվում է օրվա ընթացքում և ուղեկցվում որովայնի վերին հատվածում` հետկրծոսկրային շրջանում, առաջացող ցավի զգացումով, անհրաժեշտ է դիմել բժշկի:
Պետք չէ խուճապի մատնվել, բայց և չի կարելի հապաղել: Պարզապես պետք է գիտենալ, որ այդ ախտանիշը բնորոշ է ստամոքս-կերակրափողային հետհոսքի (ռեֆլյուքս) հիվանդությանը, որը չնայած վարակիչ չէ, բայց ամբողջ աշխարհում իսկական «համաճարակի» բնույթ է կրում: Այն բավական հաճախ է հանդիպում նաև Հայաստանում: Ինչ-որ չափով դա կապված է ֆիզիկական ցածր ակտիվության և նստակյաց կյանքի հետ, որի հետևանքով աստիճանաբար խաթարվում է կերակրափողից ստամոքս սննդի անարգել անցնող փականային բարդ համակարգը, որը կանխում է ինչպես սննդի, այնպես էլ թթու պարունակող «ագրեսիվ» ստամոքսահյութի հետհոսքը` ռեֆլյուքսը, ստամոքսից կերակրափող: Այդ համակարգի գործառույթի խաթարման հետևանքով աղաթթու և պեպսին, որոշ դեպքերում էլ լեղի պարունակող հյութը ստամոքսից անցնում է կերակրափող և վնասում հիմնականում լորձաթաղանթի ստորին մեկ երրորդ հատվածը. ժամանակավոր կամ տևական գրգռում, մակերեսային բորբոքում, կերակրափողի լորձաթաղանթի խոցոտում: Որոշ դեպքերում լորձաթաղանթի մակերեսային շերտը` էպիթելը փոխում է իր բնույթը. բազմաշերտ տափակ բջջային էպիթելը դառնում է միաշերտ գլանաձև: Այս վիճակը մասնագիտական գրականության մեջ հայտնի է «Բարրետի կերակրափող», իսկ եթե այս փոփոխություններն առաջանում են կերակրափողի արդեն ձևավորված խոցի շրջանում, ապա «Բարրետի խոց»անվանումով:
Ահա այստեղ է, որ հիվանդին պետք է բացատրել վիճակի ամբողջ լրջությունը և բուժումը ճիշտ ուղղությամբ տանել:«Բարրետի կերակրափողը» համարվում է նախաքաղցկեղային հիվանդություն. այս դեպքում քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է ավելի քան 40 անգամ:«Բարրետի խոցով» տառապող 100 հիվանդներից 8-10-ի մոտ կարող է զարգանալ քաղցկեղ, որը կարելի է կանխել ժամանակին իրականացնելով անհրաժեշտ հետազոտություն ու բուժում:
Այսպիսով, ինչ պետք է անել և ում պետք է դիմել նման ախտանիշի դեպքում:
Նախ պետք է դիմել տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին, որի ցուցումով էլ կսկսվեն էնդոսկոպիական և մարսողական ուղու ռենտգենյան կոնտրաստային (ցայտներանգային) պարտադիր հետազոտությունները: Ախտորոշմանը մեծապես կօգնի կերակրափողում թթվայնության և ճնշման մակարդակի որոշումը:
Բուժումը պետք է սկսի և շարունակի հիվանդությանը քաջատեղյակ հմուտ մասնագետ-բժիշկը, որը կիրականացնի պահպանողական բուժում: Հիվանդության սկզբնական շրջանում (առաջին և երկրորդ փուլեր) նվազեցվում է ստամոքսահյութի թթվայնությունը, կարգավորվում կերակրափողի, ստամոքսի, աղիքների շարժունակությունը (մոտորիկան): Կարևոր է որոշակի սննդակարգի և օրվա ռեժիմի պահպանումը: Կերակրափողից, ստամոքսամուտքից վերցված նմուշների մանրէաբանական հետազոտության ժամանակ հնարավոր է, որ հայտնաբերվի Helicobacter pillory մանրէն, որի դեմ պայքարն իրականացվում է հակաբիոտիկներով: Ճիշտ կազմակերպված բուժման դեպքում հաճախ երկար ժամանակ զգալիորեն թեթևանում է հիվանդի վիճակը: Բայց այստեղ պետք է նշել մի կարևոր հանգամանք, որի անտեսումը կարող է վնասել հիվանդին: Դա այն դեպքն է, երբ միայն դեղորայքային միջոցներով բուժվելու, վիրահատության չենթարկվելու հիվանդի ու թերապևտի ցանկությունները համընկնում են, և այդ պահպանողական բուժումը շարունակվում է տարիներով, երբ այն նույնիսկ իրականացվում է հիվանդության զարգացման 3-4-րդ փուլերում, այսինքն, երբ կերակրափողում արդեն խոցեր են գոյացել: Դա անթույլատրելի է: Անհապաղ պետք է դիմել վիրաբույժի: Ստամոքսահյութի հետհոսքը կանխող վիրահատական բազմաթիվ եղանակներ կան, որոնցով կանխվում են և այրոցի, և ցավի, և գղտոցի զգացումը: Այժմ տարբեր կլինիկաներում կատարվում են ստամոքս-կերակրափողային հետհոսքը կանխող ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ վիրահատություններ:
Հիշեք, որ առանց բժշկի խորհրդի ինքնաբուժմամբ զբաղվել չի կարելի: Ճիշտ և ժամանակին կատարված հետազոտությունների և բուժման շնորհիվ կարելի է խուսափել հիվանդության տարբեր բարդություններից:
11.01.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ